2738 դիտում
17:26 17-01-2019
Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար. ՔԿ
2018 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, չպարզված հանգամանքներում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա. Հակոբյանի՝ որովայնի շրջանում հրազենային, գնդակային միջանցիկ վնասվածք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ Ա.Հակոբյանը նշված վնասվածքն ստացել է համածառայակից, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Մ-ի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում արձակված կրակոցից:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հ.Մ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
16305 դիտում
18:53 07-11-2021
Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով 20-ամյա զինծառայող է մահացել
30612 դիտում
22:18 20-11-2021
Ճամբարակում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով 29-ամյա պայմանագրային զինծառայող է մահացել. News.am
Այս բաժնից
829 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
934 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
670 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին