19112 դիտում
17:44 03-05-2023
Խոշոր ավտովթար Երևանում․ Մոնթե Մելքոնյան փողոցում Toyota Land Cruiser Prado-ն գլխիվայր շրջվել է, փակելով ճանապարհը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 53-ամյա Ռազմիկ Տերտերյանը իր վարած Toyota Land Cruiser Prado ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Վթարի հետևանքով ճանապարհը փակվել է, ինչի համար էլ նույն վաշտի պարեկներ Հայկ Հովսեփյանն ու Ռաֆիկ Պողոսյանը տեղում ուժեղացված ծառայություն են կատարել, մինչև որ քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան և այն տեղափոխել անվտանգ վայր։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
706 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին
511 դիտում
10:31 07-01-2025
Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում. Տիգրան Աբրահամյան
1282 դիտում
10:29 07-01-2025
Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն