841 դիտում
16:51 02-05-2023
Լեհաստանը կարող է ռազմատուգանքի վճարման պահանջ ներկայացնել Գերմանիային և Ռուսաստանին
Եթե Գերմանիայի կառավարությունը համաձայնի ռազմատուգանք վճարել Լեհաստանին, ապա Լեհաստանի կողմից ռազմատուգանքի վճարման պահանջներ կարող են ներկայացվել նաև Ռուսաստանին: Financial Times թերթին հայտնել է Լեհաստանի պետքարտուղար Մարչին Պշիդաչը։
Որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի վնասի փոխհատուցում Լեհաստանի կառավարությունը Գերմանիայի իշխանություններից պահանջում է վճարել մոտ 1,3 տրիլիոն եվրո։
Լրատվամիջոցը նշում է, որ այս պահանջի առանձնահատկություններից մեկն այն է, որ Վարշավան փոխհատուցում է պահանջում Բեռլինից, բայց ոչ Մոսկվայից՝ չնայած Լեհաստանը 1939 թ.-ին բաժանվել է Գերմանիայի և Խորհրդային Միության միջև, իսկ հետո Մոսկվան Լեհաստանում կոմունիստական իշխանություն է հաստատել:
Մարչին Պշիդաչին հարց են ուղղել, թե ինչու Վարշավան Ռուսաստանից փոխհատուցում չի պահանջում:
«Մենք Բեռլինին և Մոսկվային վերաբերվում ենք որպես տարբեր քաղաքակրթությունների: Մենք հավատում ենք, որ կարող ենք (ռազմատուգանքի շուրջ) երկխոսություն սկսել Բեռլինի հետ, բայց (Ռուսաստանի նախագահ) Պուտինի դեպքում դա այլ քաղաքակրթություն է: Հենց մենք հաջողության հասնենք Գերմանիայի հարցում, հաջորդ քայլը կարող է լինել նմանատիպ բանակցությունների սկիզբը մյուս կեղեքիչի հետ», - ասել է պաշտոնյան։
2022 թվականի սեպտեմբերին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հիշեցրել էր, որ 2021 թվականին Բեռլինը համաձայնել է վճարել 1,1 միլիարդ եվրո փոխհատուցում Գերմանիայի կողմից 1904-1908 թվականներին ներկայիս Նամիբիայում բնակվող նամա և հերերո ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության համար։
«Հերերոն ու նաման փոխհատուցում ստանալու համար սպասել են 120 տարի, մենք նույնպես ժամանակ ունենք», - այն ժամանակ ասել էր Մորավիեցկին։
Լեհաստանի կողմից պահանջներ ներկայացվելուց հետո Գերմանիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ մտադիր չեն որևէ ռազմատուգանք վճարել Վարշավային:

Նմանատիպ նյութեր
5275 դիտում
00:57 17-06-2016
Եվրո-2016. Լեհաստանը ճակատամարտ տվեց Գերմանիային. տեսանյութ
1183 դիտում
22:07 09-01-2023
Լեհաստանը Գերմանիային և Ֆրանսիային կոչ է արել «արմատապես թուլացնել Ռուսաստանը»
Այս բաժնից
448 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
472 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1081 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN