1231 դիտում
22:07 09-01-2023
Լեհաստանը Գերմանիային և Ֆրանսիային կոչ է արել «արմատապես թուլացնել Ռուսաստանը»
Լեհաստանը փորձում է ՆԱՏՕ-ի գործընկերներին, այդ թվում՝ Գերմանիային և Ֆրանսիային, համոզել, որ անհրաժեշտ է Ռուսաստանին արմատպես թուլացնել, գրում է Die Welt-ը՝ հղում անելով Լեհաստանի ԱԳՆ դիվանագիտական աղբյուրին։
Վարշավան հայտարարում է Ուկրաինայում Ռուսաստանի պայմաններով հրադադարի հաստատման անթույլատրելիության մասին.
«Մենք ձգտում ենք ոչ թե ռուսական պետության կործանմանը, այլ Ռուսաստանի թուլացմանը, որն այդ երկրին կզրկի գործելու հնարավորությունից և Եվրոպայում մի քանի տասնամյակ խաղաղություն կապահովի»,- ԱԳՆ անանուն աշխատակցի խոսքն է մեջբերում պարբերականը:
Լեհ դիվանագետի խոսքով՝ նպատակը «Ռուսաստանին մեկընդմիշտ զսպելն է»։ «Մենք չենք կարող էժան փոխզիջման գնալ։ Ռուսաստանի պայմաններով հրադադարը կհանգեցնի միայն ռազմական գործողությունների ժամանակավոր դադարի, որը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը նորից չի հավաքել իր ուժերը։ Իսկ դա մեր շահերից չի բխում»,- ասել է անանուն աղբյուրը:

Նմանատիպ նյութեր
2637 դիտում
15:56 06-10-2022
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Գերմանիային և Ֆրանսիային կոչ է արել ակտիվացնել օգնությունն Ուկրաինային
1711 դիտում
15:45 27-01-2014
Եթե Գերմանիային և Ֆրանսիային հաջողվեց հաշտվել, ապա Հայաստանը և Ադրբեջանը նույնպես կարող են հաշտվել. ԵԽԽՎ նախագահ
5305 դիտում
00:57 17-06-2016
Եվրո-2016. Լեհաստանը ճակատամարտ տվեց Գերմանիային. տեսանյութ
Այս բաժնից
1111 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1018 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1057 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»