Եվրո-2016. Լեհաստանը ճակատամարտ տվեց Գերմանիային. տեսանյութ
Եվրո-2016-ի C խմբի 2-րդ տուրում Գերմանիայի հավաքականը ոչ-ոքի` 0:0 խաղաց Լեհաստանի հավաքականի հետ: Նշենք, որ սա առաջին գոլազուրկ հանդիպումն էր մրցաշարում:
Լեհաստանի հավաքականը ոչնչով չզիջեց աշխարհի չեմպիոնին, ավելին, գոլային պահերով գերազանցեց նրան: Գերմանիայի հավաքականը զարմանալիորեն իներտ ֆուտբոլ ցուցադրեց և ամբողջ խաղի ընթացքում ընդամենը մեկ գոլային պահ ստեղծեց:
Այս խաղից հետո Լեհաստանն ու Գերմանիան վաստակեցին 4-ական միավոր և գործնականում ապահովեցին իրենց տեղը հաջորդ փուլում: Հյուսիսային Իռլանդիան ունի 3 միավոր, իսկ Ուկրաինան եզրափակում է խումբը:
Եվրո-2016, C խումբ, 2-րդ տուր
Գերմանիա-Լեհաստան