211652_close_icon

Ազատիչը ճիշտ էր, դուք բոլորդ սխալ․ Գարիկ Ուրումյան

views-count5801 դիտում article-date 16:48 30-04-2023
Գարիկ Ուրումյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Մարդիկ իրականությունը չիմանալով ընդունել է այն ինչ տարիներով նա լսել է իր ականջներով, բայց` մտածել, վերլուծել այդ ամենն երբեք չի էլ փորձել, դա բավարարել է իրենց։

Երբ մի անձի շուրջ տարիներով տարբեր տեսակի ստեր է հրապարակվում ու դա արվում է միակողմանի, մյուս կողմի իրական ինֆորմացիաները չհրապարակվելով ու դա այն պատճառով, որ մարդը չի սիրում երբ իր պետության համար կատարած աշխատանքը հանրային մեծ տարածում գտնի, չի անում որպեսզի գովազդի իրեն, այլ անում է իր երկրի համար, անում է իր սրտի ցանկությամբ, իր մարդ լինելու համար։

Մարդը ունակ է մտածելու, տրամաբանելու և հասկանալու, բայց կան տեսակներ, որոնց համար բավարար է միայն այն ի'նչ ասում է դիմացինը, ու դա վերջնականապես հաստատվեց 5 տարի առաջ, երբ բազմահազար մարդիկ դուրս եկան փողոց այն փաստով, որով նրանք սնուցվել են տարիներով, դուրս եկան մի մարդու դեմ` որի մասին գիտեն միայն այն ինչ հնչել է ու այն էլ կեղծ, դուրս եկան առանց հասկանալու թե ում դեմ, թե ինչեր է արել պետության` պահպանման՝ անվտանգության համար։ Եվ հիմա հնարավորինս ցուցադրելով դրանց` հասկացնելով հասկանում ես, որ մարդիկ իրոք անտեղյակ են, շա՛տ բաներ չգիտեն ու զարմանում են, իսկ որոշները իրոք ընդունում են և սկսում են փոխել իրենց կարծիքը։

Հասկանում եմ, որ մեծամասնությունը չի սիրում երբ մարդ հաջողությունների է հասնում ու իրենցից վեր է լինում, բայց սա այդ դեպքերից չէ, պետք է հասկանալ նաև թե ո՛վ է այդ վեհ անձնավորությունը։

Փոշոտ աթոռի վրա նստածները գնալու են, բայց մնայուն է մարդ կոչումը, որն երբեք չի կարելի այն կորցնել, ամենակարևորը թույլ չտալ, որ դա ուրիշը խլի քեզանից։

Ազատիչը ճիշտ էր, դուք բոլորդ սխալ»։

Նմանատիպ նյութեր