211652_close_icon
views-count1738 դիտում article-date 12:58 03-02-2014

Համբերեք. բոլորդ էլ կլսեք, բոլորդ էլ կտպագրեք. Գագիկ Ծառուկյան. 168.am

Այսօր սկսվեց Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Առաջին նիստին մասնակցելու է եկել ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, գրում է [url=http://168.am/2014/02/03/325456.html]168.am[/url]-ը; Դուրս գալով խմբակցության աշխատասենյակից՝ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին շնորհավորեց անցած տոների կապակցությամբ, նշեց, թե ինքն այսօր ոչ մի հարցի չի պատասխանելու: Նա նշեց, թե ԲՀԿ-ն համագումար է անցկացնելու, և տալու է բոլոր հարցերի պատասխանները: «Ամենակարևորը՝ ես այսօր ոչ մի հարցի չեմ պատասխանելու: Մենք անելու ենք համագումար, և իրոք կան հարցեր, որի պատասխանները սպասում են՝ և հանրությունը, և ժողովուրդը, և դուք, և իմ կուսակցական ընկերները։ Այնպես որ, համբերեք. բոլորդ էլ կլսեք, բոլորդ էլ կտպագրեք»,- ասաց նա: Ինչ վերաբերում է համագումարի օրվան, որը մինչ օրս հայտնի չէ, Գ. Ծառուկյանն ասաց, թե մինչև շաբաթվա վերջ համագումարի օրը հայտնի կդառնա: Մանրամասները՝ [url=http://168.am/2014/02/03/325456.html]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր