211652_close_icon
views-count3685 դիտում article-date 11:56 30-07-2020

Սերժ Սարգսյանը ինչ արել է` ճիշտ է արել. Գարիկ Ուրումյան

Ռեֆորմիստների Երիտասարդական միության նախագահ Գարիկ Ուրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնալով շատանում են մարդիկ` որոնք տարբեր տեղերում պարբերաբար ասում են, որ այս ի'նչ արեցիր, ում տվեցիր, չգիտեիր ինչա լինելու, և այլ էշություններ։ Լսե'ք մոռացել եք ձեր վիճակը 2018թ.- ին, ո'նց էիք կորցրել ձեզ։ Ո'նց էիք հավատացել տարիներ շարունակ նիկոլի կողմից մատուցված ստոր ստերին։ Մոռացել եք թե' ոնց էիք առանց հասկանալու փողոց դուրս գալիս։ Մոռացել եք թե' ո'նց էիք ձեզ ուժեղ (մարդու) տեղ դրած մերժում ազգասեր մարդու։ Շատ խորը չներկայացնեմ ձեր փնթի արարքները, դուք դա բավականին լավ հիշում եք, ինքներդ ձեզ։ Սերժ Սարգսյանը ի'նչ արել է` ճիշտ է արել։ Ի'նչ արել է, արել է ըստ ձեր պահանջի, և երկիրը ցնցումներից զերծ պահելու համար։ Ուշադիր եղեք ձեր խոսքերին, այլևս չփորձեք մեղադրել Իրեն։ Կուլ տվեք հայելի ու կտեսնեք ձեր դատարկ ներաշխարհը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր