211652_close_icon
views-count565 դիտում article-date 14:04 17-04-2023

1 շաբաթում գրանցվել է 400 դեպք, որից 135-ը՝ արտակարգ. 50 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 5 թունավորում

Ապրիլի 10-16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 400 դեպք, որից 135-ը՝ արտակարգ: Հայտնում է ՀՀ ՆԳՆ ՓԾ-ն։

Մասնավորապես՝ հրդեհի՝ 50, փլուզման, դժբախտ պատահարի՝ 2-ական, պայթյունի, սողանքի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման, ուժեղ կարկուտի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, որոնողափրկարարական` 1-ական, քարաթափման՝ 3, զինամթերքի հայտնաբերման՝ 4, օձի նկատման՝ 8, վայրի կենդանիների հարձակման` 5, թունավորման, ինքնասպանության փորձի՝ 11-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 157, կեղծ ահազանգի՝ 3, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 20, հրդեհի կեղծ կանչի՝ 23 և 40 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 19 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 42 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 20 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 98, զոհվել՝ 12 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Նմանատիպ նյութեր