211652_close_icon
views-count640 դիտում article-date 13:25 10-04-2023

Անցած շաբաթ գրանցվել է 181 արտակարգ դեպք. 106 հրդեհ, 3 փլուզում, 10 ինքնասպանության փորձ

Ապրիլի 3-ից 9-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 455 դեպք, որից 181-ը՝ արտակարգ:

ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ մասնավորապես՝ հրդեհի՝ 106, փլուզման՝ 3, պայթյունի, դարափուլի, քարաթափման, բնական հրդեհի՝ 1-ական, ուժեղ քամու, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 2-ական, օձի նկատման՝ 4, վայրի կենդանիների հարձակման, թունավորման՝ 11-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 41, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 168, ինքնասպանության փորձի՝ 10, կեղծ ահազանգի՝ 2, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 17, հրդեհի կեղծ կանչի՝ 27 և 47 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 22 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 79, զոհվել՝ 5 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 1 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Նմանատիպ նյութեր