211652_close_icon

Բացվել է Ջերմուկի առողջության կենտրոնի վերանորոգված շտապ օգնության ծառայության բաժանմունքը

views-count1051 դիտում article-date 20:19 06-04-2023
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովի, անհետաձգելի բուժօգնության ծրագրերի իրականացման պատասխանատու Վիգեն Տատինցյանի, «Վիվա, Բժիշկները և Կամավորները՝ Հայաստանին» բարեգործական միավորման նախագահ Տատյանա Հովհաննիսյանի և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահանգ Արսենյանի հետ մասնակցել է Ջերմուկի առողջության կենտրոնի վերանորոգված շտապ օգնության ծառայության բաժանմունքի բացման արարողությանը:

Բաժանմունքը վերանորոգվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից, կահավորվել` «Վիվա. Բժիշկները և Կամավորները՝ Հայաստանին» հիմնադրամի հովանավորությամբ։

2022 թ. սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո խիստ անհրաժեշտություն էր Ջերմուկում արդիական պահանջներին համապատասխանող շտապ օգնության ծառայության առկայությունը։

ՀՀ կառավարության որոշմամբ Ջերմուկում առաջիկայում կառուցվելու է նոր հիվանդանոց:

Նմանատիպ նյութեր