211652_close_icon

Արզնի համայնքում քարե դար հիշեցնող «Հայփոստ»-ի բաժանմունքը դարձավ անցյալ. օրերս իր դռները բացեց հիմնովին վերանորոգված ու վերազինված բաժանմունքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1078 դիտում article-date 10:53 18-01-2026
Այն, որ վերջին տարիներին Կոտայքի մարզի Արզնի բնակավայրում մեծ առաջընթաց կա համայնքի զարգացման ուղղությամբ, ակնհայտ է։ Ապացույցը վերջին տարիներին համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևի, նրա աշխատակազմի ճիշտ և գրագետ համագործակցությունն է Կոտայքի մարզպետարանի, հանձինս՝ մարզպետ Ահարոն Սահակյանի հետ։ Ու այդ համագործակցության շնորհիվ է, որ համայնքում վերջին տարիներին հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել ասֆալտապատման անգամ այնպիսի փողոցներում, որտեղ սովետական տարիներից ճանապարհները եղել են խորդուբորդ, հողային, որոշ տեղերում էլ՝ «մարդաբոյ» փոսերով։

Համայնքում նաև հսկայածավալ աշխատանքներ է իրականացվել խմելու ջրի և կոյուղատարերի հիմնանորոգման, որոշ փողոցներում էլ՝ նորի անցկացման ուղղությամբ։

Անցկացվել է նաև արտաքին լուսավորություն անգամ այնպիսի փողոցներում, որտեղ նույնպես սովետական տարիներից լույսը խնդիր էր եղել։

Համայնքին է վերադարձվել գարշահոտի ու հակասանիտարական վիճակի վերածված՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող հսկայական մի տարածք, որտեղ համայնքի ղեկավարի ու ամբողջ գյուղի մասնակցությամբ ծառատունկ իրականացվեց և տնկեցին նաև Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած՝ գյուղի բոլոր հերոսների անուններով ծառեր։ Համայնքի ղեկավար Ֆ. Միրզոևը այդ ծրագրերի իրականացման համար դիմել է Կոտայքի մարզպետ Ա. Սահակյանին, ով էլ այդ ամենը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ու կառավարությունը հավանություն է տվել այդ ամենին, ինչից հետո կառավարության ֆինանսավորմամբ, սուբվենցիոն ծրագրերով այդ ամենը կյանքի է կոչվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 16-ին հերթական անգամ Արզնի համայնքում ապացուցվեց, որ ՀՀ կառավարություն, մարզպետարան և համայնք աշխատանքը միշտ իր դրական արդյունքն է տալիս։ Այդ օրը համայնքում բացվեց հիմնանորոգված «Հայփոստ» ՓԲԸ հաշվեկշռում հաշվառված 2212 փոստային բաժանմունքը։ Նախկինում այն ամբողջությամբ կարծես թե հիշեցնում էր քարե դար, գույքն ամբողջությամբ գտնվում էր մաշված վիճակում, չկային ջրամատակարարման, կոյուղատար համակարգեր, սանհանգույց կարելի է ասել չկար, բացակայում էին սանիտարահիգիենիկ տարրական պայմանները, ինչն անհարմարություններ էր ստեղծում աշխատակիցների, ինչպես նաև ազգաբնակչությանը որակյալ սպասարկում ապահովելու համար։

Հիմա արդեն հիմնովին վերանորոգված «Հայփոստ»-ի բաժանմունքի այցելուները կփաստեն, որ այդ խնդիրն էլ շատ արագ լուծվեց շնորհիվ համայնքապետարան, Կոտայքի մարզպետարան, ՀՀ կառավարություն և «Հայփոստ» ՓԲԸ համագործակցության։

Արզնի համայնքի բնակիչները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում առանձնահատուկ շնորհակալություն էին հայտնում կառավարությանը, Կոտայքի մարզպետարանին, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանին և իրենց համայնքի ղեկավար Ֆ. Միրզոևին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր