«Ջերմուկի Երիտասարդական Կենտրոն»-ի և «Հզոր Միտք» ԵՀԿ-ի համագործակցությամբ և Ջերմուկի համայնքապետարանի հովանավորությամբ օրերս արևային քաղաքում հյուրընկալվեցին տարբեր մարզերից շուրջ 350 երիտասարդներ և հատուկ հյուրեր
«Ջերմուկի Երիտասարդական Կենտրոն»-ի և «Հզոր Միտք» ԵՀԿ-ի համագործակցությամբ և Ջերմուկի համայնքապետարանի հովանավորությամբ օրերս արևային քաղաքում հյուրընկալվեցին տարբեր մարզերից շուրջ 350 երիտասարդներ և հատուկ հյուրեր։
Տեղի ունեցավ նախադեպը չունեցող«Դեպի Ջերմուկ» հզոր երիտասարդական միջոցառում, որի նպատակն էր՝ համախմբել մարզերի գաղափարակից երիտասարդների, կապեր ստեղծել նրանց միջև և մոտիվացնել նրանց հանդես գալու նոր նախաձեռնություններով իրենց համայնքներում։
Նշվեց նաև երիտասարդական կենտրոնի գործունեության մեկամյակը։
Միջոցառման համար նախորոք հայտարարվել էր դրամաշնորհային մրցույթ, որին մասնակցում էին երիսասարդական թիմեր Հայաստանի տարբեր անկյուններից:
Հաղթող ճանաչվեց Արտաբույնքի երիտասարդական կենտրոնը իր՝ «Երիտասարդական կենտրոն Արտաբույնք բնակավայրում» ծրագրով։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան 10-ից ավելի խոսնակներ, ովքեր կիսվեցին իրենք փորձով ու գիտելիքներով։ Ներկա էին նաև մի շարք հատուկ հյուրեր, ովքեր նեթվորքի ժամանակ բազմաբովանդակ զրույցներ ունեցան երիտասարդների հետ։
«Ջերմուկ ԵԿ»-ի մասին պետմեցին կենտրենի համակարգողները՝ Հրայր Մկրտչյանը, Իրինա Մնացականյանը, Դիաննա Ստեփանյանը
Հզոր Մտքի ստեղծման և ծավալած գործունեության մասին պատմեց Մհեր Մկրտչյանը
«Մասնագիտական կողմնորոշում» թեմայով սեմինարն անցկացրեց Կարեն Սարգսյանը
«ՀՕՖ»-ի երիտասարդությանն ուղղված ծրագրերի մասին պատմեց Էրիկ Բաղդասարյանը
Զբոսաշրջության զարգացման մեջ երիտասարդնորի դերի մասին խոսեց Armland adventure club-ի տուր-մենեջեր և լեռնային ուղեկցորդ Գոհար Սարգսյանը
Wikimedia Armenia-ի գործունեության մասին խոսեց Արշակ Շահինյանը
«Համայնքում երիտասարդների իրավունքները» թեմայով սեմինար անցկացրեց իրավաբան Կարեն Սարդարյանը
«Ի Գործ»-ի գործունեության մասին պատմեցին Ամալյա Կարապետյանը, Լուսինե Ուստյանը, Արշալույս Ավագյանը։
Միջոցառման ավարտին Մուշեղ Գասպարյանի նախաձեռնությամբ 125 մետր Միասնույթան կամուրջ եռագույնը բացվեց Ջերմուկում՝ Շուշիից, Ջավախքից և
Եռաբլուրից հետո, որին հաջորդեց երիտասարդների մասնակցությամբ ազգային շուրջպարը՝ ցույց տալովապրող, չկոտրվող, հայրենատեր ու միասնական ՀԱՅԻ կերպարը։
Թե՛ արևային երիտասարդները, թե՛ հատուկ հյուրերը միջոցառումից չափազանց տպավորված և ոգևորված էին։
Հանդիպումն ապացույց էր ևս մեկ անգամ, որ վաղվա Հայաստանը կերտողները հենց երիտասարդներն են, որոնց վստահված է ամենօրյա սրտացավ աշխատանքով օրինակ լինելու և դաստիարակելու այնպիսի սերունդ, որն արժանի կլինիհայրեիքը պահած հերոսների նվիրումին:
Նյութի հեղինակ Իրինա Մնացականյան, լուսանկարները Ռոզա Ավագյանի