3049 դիտում
19:38 26-11-2019
ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնը վերաբացվեց վերանորոգված ու բարեկարգված պայմաններով
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր վերանորոգված ու գույքով հագեցած վերաբացվեց Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնը:
Ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական ֆակուլտետի ապագա բժիշկները, ինչպես նաև «Հանրային առողջություն», «Բուժական գործ», «Ստոմատոլոգիա» և «Դեղագիտություն» մասնագիտությունների մագիստրատուրայի ծրագրերով ուսուցանվող ուսանողները, որոնք ամբիոնում անցնում են մասնագիտական ցիկլեր, այսուհետ կսովորել բարելավված պայմաններով՝ վերանորոգված լսարաններում:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, շնորհավորելով ամբիոնի վերաբացման առթիվ, Հանրային առողջության ու առողջապահության կազմակերպման ամբիոնի աշխատակիցներին, դասախոսներին և ուսանողներին մաղթեց արդյունավետ աշխատանք և ուսումնառություն: «Այսօր բուհն ապահովել է պատշաճ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ինչպես ուսանողներին, այնպես էլ դասախոսներին»,- ասաց ռեկտորը:
Նշենք, որ Հանրային առողջության ու առողջապահության կազմակերպման ամբիոնը գրեթե 93 տարվա պատմություն ունի, այն հիմնադրվել է 1926 թվականին և վերանվանվել՝ 2013-ին:
Ամբիոնի գիտական գործունեությունը հիմնականում նվիրված է ՀՀ բնակչության տարբեր սեռատարիքային և այլ խմբերի առողջության ուսումնասիրությանը: Ամբիոնի կողմից արվում են գիտագործնական առաջարկներ, որոնք ուղղված են ուսումնասիրվող խմբերի բժշկականխարգելման օգնության կատարելագործմանը` երկրի սոցիալ-տնտեսական նոր պայմաններում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
964 դիտում
20:19 06-04-2023
Բացվել է Ջերմուկի առողջության կենտրոնի վերանորոգված շտապ օգնության ծառայության բաժանմունքը
Այս բաժնից
1291 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
844 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար