211652_close_icon
views-count18353 դիտում article-date 19:49 26-03-2023

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Ալավերդու հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու Nissan-ը. օպերատիվ են գործել ՊԾ Լոռու գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 17:00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղու 97 տան մոտ բախվել են Արարատ Աղեկյանի վարած Nissan​ մակնիշի և Հովիկ Միրզոյանի վարած «Ջինբեյ» մակնիշի ​շտապօգնության ավտոմեքենանները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության​ ​ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Գ. Շամշյանի​ տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Ալավերդի բժշկական կենտրոնի հաշվեկշռում, և կանչից վերադառնալիս է եղել բժշկական կենտրոն:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր