39836 դիտում
19:37 03-01-2023
Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ Mercedes-ը բախվել է գազատար խողովակին․ վարորդի հայրն ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց․ օպերատիվ են գործել Սպիտակի հիվանդանոցի բժիշկներն ու Լոռու գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Էդգար Ա․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի սյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 58-ամյա Վազգեն Ա․-ն և 56-ամյա Անահիտ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել նաև վարորդ Էդգար Ա․-ին, սակայն վերջինս հրաժարվել է հվանդանոց մեկնելուց։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկ Հերմինե Աղամալյանն ու նույն դասակի կրտսեր պարեկ Վոլոդյա Կռոյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Մամյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի և ավագ քննիչ Մուքոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի հայրն ու մայրն են։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15439 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35573 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց