211652_close_icon

Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են Газ 31029-ն ու Ваз 2106-ը, կա վիրավոր. օպերատիվ են գործել Վանաձորի հիվանդանոցի շտապօգնության բժիշկներն ու Լոռու գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count40986 դիտում article-date 18:16 25-11-2023
Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում փաստաթղթեր են ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի կողմից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 16-ին, ժամը 09:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 5 հասցեի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչներ 44-ամյա Դավիթ Մարուքյանի վարած Газ 31029 մակնիշի և 88-ամյա Յուրիկ Կիրակոսյանի վարած Ваз 2106 մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով 06-ի վարորդը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ: 

Տեղում աշխատել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հեըթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր