211652_close_icon
views-count40416 դիտում article-date 11:32 23-03-2023

Երևանի գնդի պարեկների տեղեկությունը հավաստի էր․ «Բայղուշ» անունը ստացած դռիկամոլը հայտնաբերվել է․ Nissan-ը տեղափոխվել է «պլաշադկա», իսկ դռիկասերը 1 տարի դռիկ-դռիկ չի խաղա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի  պարեկները Երևանում հայտնաբերել են ու ՊԾ պահպանվող հատուկ տարածք են տեղափոոխել Երևանի բնակիչ 34-ամյա Հայկ Կարապետյանի վարած Nissan Tida մակնիշի 77 ZJ 772 համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պարեկային Ծառայութան Երևանի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդը մեքենայի վրա տեղադրել է գերհզոր ձայնային ազդանշան, ժողովրդի լեզվով ասած՝ դռիկ, ու ամեն անգամ, հիմնականում գիշերային ժամերին, բայղուշի նման դռիկ տալով, դիվադադար է անուն քաղաքացիներին, չմտածելով, որ մարդիկ աշխատանքից հոգնած վերադարձել ու տներում հանգստանում են։

Վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության և 1 տարի զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։ 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր