Ճանապարհային ոստիկանների ստացած օպերատիվ տեղեկությունը հավաստի էր. Երևանի ՃՈ պետի տեղակալի կարգադրությամբ Audi-ն տեղափոխվեց «պլաշադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Audi մակնիշի 199 AAA համարանիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան վարում է առանց վարորդական իրավունքի վկայականի, իսկ մեքենան չունի տեխզննման կենտրոն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկության հավաստի լինելը ճշտելուց հետո Երևանի ՃՈ պետի տեղակալ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ աշխատակիցները նշված ավտոմեքենան տեղափոխել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը ճիշտ է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի