Քաղաքական խորհրդակցություններ են եղել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև
Երևանում կայացել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ փոխարտգործնախարարներ Վահան Կոստանյանի և Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին քաղաքական գերատեսչությունից: Համաձայն հաղորդագրության՝ կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի:
Վահան Կոստանյանը և Ալի Բաղերի Քանին քննարկել են հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձել Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, առևտրատնտեսական, բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերի:
Վահան Կոստանյանն իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև 2022թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի մանրամասները: Փոխարտգործնախարարը նաև շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը:
Խորհրդակցությունների ավարտին Ալի Բաղերի Քանիին ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հանդիպման քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները: