1997 դիտում
15:45 16-01-2014
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև
Հունվարի 15-ին Տոկիոյում Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվեցին հերթական քաղաքական խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ճապոնական կողմից` Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Նորիո Մարույաման:
Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, մասնավորապես՝ քաղաքական երկխոսության ակտիվացում, առևտրատնտեսական հարաբերություններում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծում, միջազգային կազմակերպություններում փոխգործակցություն, իրավապայմանագրային դաշտի ընդլայնում, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության խորացում:
Երկուստեք կարևորվեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն բացելու ճապոնական կառավարության որոշումը, որը Ճապոնիայի խորհրդարանի կողմից հաստատվել է նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին:
Որպես քաղաքական երկխոսությանը նպաստող գործոն՝ ընդգծվեց նաև առաջիկայում ուժի մեջ մտնող համաձայնագիրը «Դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ այցելելու մասին»:
Մտքերի փոխանակում տեղի ունեցավ նաև միջազգային ու տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1537 դիտում
22:25 02-08-2019
Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
1216 դիտում
17:45 03-04-2014
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարությունների միջև
1166 դիտում
21:47 01-10-2015
Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Այս բաժնից
505 դիտում
15:40 16-09-2024
Երևանի օդում փոշու քանակը չափող 108 սարք է տեղադրվել