1346 դիտում
21:47 01-10-2015
Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Սեպտեմբերի 30-ին Վարշավայում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, լեհականը` Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կոնրադ Պավլիկը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ քաղաքական երկխոսության խորացումը և միջխորհրդարանական կապերի աշխուժացումը: Լեհ դիվանագետի խնդրանքով Կարեն Նազարյանը խոսեց վերջին շրջանում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքների մասին: Կողմերն անդրադարձան տարածաշրջանային այլ զարգացումների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների գործակցության ընդլայնման կարևորությանը:
Անդրադարձ կատարվեց նաև դինամիկ զարգացող երկկողմ մշակութային գործընկերությանը: Խորհրդակցությունների շրջանակում Կարեն Նազարյանը և Կոնրադ Պավլիկը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև 2015-2018թթ. մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» գործնական ծրագիրը:
Վարշավայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում ունեցավ նաև տնտեսական համագործակցության հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Լեհաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գրաժինա Հենցլևսկայի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերը:
Նույն օրը Կարեն Նազարյանն իր լեհ գործընկերների հետ մասնակցեց Վարշավայի «Զամեկ Կրոլեվսկիում» ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված համերգին և ընդունելությանը:
Նմանատիպ նյութեր
1764 դիտում
22:31 05-12-2019
Հայաստանի և Պերուի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը