211652_close_icon
views-count1147 դիտում article-date 14:47 19-03-2023

Ղազախստանում ընտրություններին մասնակցությունն առաջին 7 ժամերի ընթացքում կազմել է 46,84 տոկոս

Ղազախստանի Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատ) և մասլիհաթների (տեղական ներկայացուցչական մարմիններ) պատգամավորների ընտրություններին Աստանայի ժամանակով ժամը 14.00-ի (Երևանի ժամանակով ժամը 12.00-ի) դրությամբ մասնակցությունը կազմել է 46,84%, ԿԸՀ Telegram-ալիքում հայտնել է հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Անաստասիա Շչեգորցովան: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», հաղորդել է ria.ru-ն:

2021 թվականի հունվարի 10-ի ընտրություններում ընտրողների մասնակցությունը այս ժամին կազմել է 43,9%:

«Մարզային, հանրապետական նշանակության քաղաքների, մայրաքաղաքային հանձնաժողովների կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ 2023 թվականի մարտի 19-ի ժամը 14.00-ի դրությամբ քվեաթերթիկներ են ստացել ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի 46.84 տոկոսը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Շչեգորցովան:

Ամենից շատ ընտրողներ քվեարկել են Կոստանայի մարզում (62,36%), ամենաքիչը ՝ Ալմաթի քաղաքում (15,38%):

Նմանատիպ նյութեր