Վրաստանում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 34,64 տոկոս
Ըստ Վրաստանի ԿԸՀ հրապարակած տվյալների երկրում ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը ժամը 17:00-ի տվյալներով կազմում է 1 188 215 մարդ, կամ ընդհանուր ընտրողներին 34,64 տոկոսը:
Ամենաբարձր մասնակցություն գրանցվել է Ռաճա-Լեչխումիի շրջանում՝ 52.8%, իսկ ցածր ակտիվություն՝ մայրաքաղաք Թբիլիսիում՝ 29.3% է կազմել:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/17559/]տեղեկացրել [/url]էինք, այսօր՝ հունիսի 15-ին Վրաստանում մեկնարկեց Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Ժամը 07:00-ին բացվեցին բոլոր ընտրատեղամասերը, սակայն ընտրությունները սկսվել են ժամը 08:00-ից: Ըստ Վրաստանի ԿԸՀ հրապարակած տվյալների ընտրություններին մասնակցում է 3 429 748 ընտրող, ովքեր քվեարկելու են 3617 ընտրատեղամասերում: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին:
Վրաստանում ընտրելու են 12 քաղաքապետերի, 59 շրջանային ղեկավարների և 71 շրջանային ժողովների 2088 անդամների: