211652_close_icon
views-count1016 դիտում article-date 17:20 24-02-2019

Մոլդովայի խորհրդարանական ընտրություններ են ընթանում. մասնակցությունն ավելի քան 20 տոկոս է

Մոլդովայի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը, Երևանի ժամանակով ժամը 14։00-ի դրությամբ, կազմել է 20,92 տոկոս։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ժամը 12։00-ի (Երևանի ժամանակով՝ 14։00-ի) տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է 595 հազար մարդ կամ ընտրողների 20,91 տոկոսը։ Ամենաակտիվն են 56-70 տարեկան քաղաքացիները։ Արտերկրում բացված տեղամասերում ընտրություններին մասնակցել է ավելի քան 18 հազար մարդ կամ ընտրողների 0,65 տոկոսը։ Մոլդովայում խորհրդարանն ընտրվում է 4 տարի ժամկետով։ Ընտրություններն առաջին անգամ անցնում են խառը ընտրակարգով. 50 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, 51-ը՝ միամանդատ ընտրատարածքներից։ Մասնակցության շեմ չկա։ Խորհրդարանի մանդատներին հավակնում է 14 կուսակցություն և 1 դաշինք։ Հիմնական պայքարը ծավալվում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ սերտ համագործակցության օգտին հանդես եկող Սոցիալիստական կուսակցության, իշխող Դեմոկրատական կուսակցության և եվրաինտեգրման կողմնակից, ընդդիմադիր աջ ACUM դաշինքի միջև։

Նմանատիպ նյութեր