43009 դիտում
17:43 18-03-2023
Խոշոր հրդեհ Լոռու մարզում․ Վանաձորում հայտնի փրփրապլաստի արտադրամասում բռնկված կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կիլոմետրից․ ժամանել են հրշեջների 4 մարտական հաշվարկ․ օպերատիվ են գործել Լոռու գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 18-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 15:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են Վանաձորի հրշեջ-փրկարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Տեղում հայտարաարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ և լրացուցիչ ժամանել են ևս 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել, ովքեր նախ կանխել են կրակի տարծումը, ապա մարել այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այրվել է փրփրապլաստի արտադրամասի մոտ 2000 քմ տարածք, տանիքի փայտե կառուցատարրերը և շինության ներսում գտնվող փրփրապլաստը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15610 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35876 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց