211652_close_icon
views-count1678 դիտում article-date 22:50 17-03-2023

Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր Է տվել

Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել։ ԻՆչպես հայտնում է BBC-ն, այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Հաագայի միջազգային քրեական դատարանը։

«Այսօր ՝ 2023 թվականի մարտի 17-ին, Միջազգային քրեական դատարանի մինչդատական վարույթի երկրորդ պալատը Ուկրաինայում տիրող իրավիճակի համատեքստում երկու անձի ՝ պարոն Վլադիմիր Պուտինի և տիկին Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման օրդեր Է տվել»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։

Նմանատիպ նյութեր