211652_close_icon
views-count25109 դիտում article-date 21:52 16-03-2023

Երևանի գնդի կրտսեր պարեկը, ով կասկածվում է «կրիստալ» տեսակի թմրամիջոց պահելու և տարածելու մեջ, կալանավորվեց և դատարանից տեղափոխվեց «միլիցեքի բանտ»

Այսօր՝ մարտի 16-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Տիգրան Առաքելյանի նկատմամբ, ով կասկածվում է թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ դատավոր Սուրիկ Մնոյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենակից վերադառնալով բավարարել է քննիչի միջնորդությունը և Տ. Առաքելյանը, ով աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտում՝ որպես կրտսեր պարեկ, կալանավորվեց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան դատարանի դահլիճից տեղափոխել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, որն ավելի շատ հայտնի է «միլիցեքի բանտ»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ մարտի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանի, Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ, Արագածոտնի մարզում իրականացրել էին հատուկ օպերացիա, որը կրել էր «Համակարգից պետք է մաքրել աղբը» անվանումը:

Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել,  ապա օպերատիվ տվյալներն իրացնելով մարտի 14-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի՝ «Շահվերդ» կոչվող հատվածից, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջական ծագած հիմնավոր կասակածանքի հիման վրա ձերբակալվել և ոստիկանության Աշտարակի բաժին էին տեղափոխվել Գեղարքունքի մարզի բնակիչ 29-ամյա Տիգրան Առաքելյանը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ենթարկվել էր անձնական խուզարկության և բաճկոնի գրպանում հայտնաբերվել էր պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ առկա էր եղել 2 հատ փայլաթիթեղյա փաթեթ, որում եղել էր սպիտակ գույնի բյուրեղանման զանգված:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դրանց քաշը կազմել էր 0,91 և 0,96 գրամ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տ. Առաքելյանը եղել էր իր ծանոթի ավտոմեքենայով, ով նույնպես ենթարկվել էր անձնական խուզարկության, նրա մոտ ոչինչ չէր հայտնաբերվել: 

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում  նախաձեռնվել էր քրեական վարույթ, քննիչի որոշմամբ Տ. Առաքելյանը, որպես կասկածյալ, ձերբակալվել էր: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տ. Առաքելյանը աշխատում էր ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտում՝ որպես կրտսեր պարեկ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր