108103 դիտում
11:27 13-12-2020
Ոստիկանությունը բերման է ենթարկել «Սուպեր Կրիստալ» ՍՊԸ-ի տնօրենին, ով կասկածվում է «Ռենեսանս» ռեստորանում «Սուպեր Կրիստալ» ՍՊԸ-ի խանութի տնօրենին հարվածներ հասցնելու մեջ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Երևանում հայտնի «Սուպեր Կրիստալ» ՍՊԸ տնօրեն , 37-ամյա Վահրամ Հակոբյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Շիրակի փողոցի 2/10 հասցեում գործող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի առանձնասենյակներից մեկում վիճաբանություն կատարելու մեջ:
Նրա հետ բերման են ենթարկվել նաև նշված ՍՊԸ-ի վարորդ, Երևանի բնակիչ, 42-ամյա Վարդան Բաբայանը, Երևանի բնակիչ, 40-ամյա Տարոն Մկրտչյանը և Նոր Խարբերդի բնակիչ, 37-ամյա Էդվարդ Ադամյանը:
Պարզվել է, որ նշված ռեստորանային համալիրում Վ. Հակոբյանը վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել Երևանի բնակիչ, 47-ամյա Աշոտ Գասպարյանին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս «Սուպեր Կրիստալ» ՍՊԸ խանութի տնօրենն է:
Փաստի առթիվ ոստիկանութան Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/20/1171294/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, նոյեմբերի 19-ին, Ոստիկանության Շենգավիթի բաժին էր բերման ենթարկվել Երևանի բնակիչ Վահրամ Հակոբյանը։
Վերջինս եղել էր զրահապատ Ford ամենագնացով և հանցագործ աշխարհում հայտնի «Յոնջլախցի Վահրամն» էր, քրեական հեղինակություն, և նա «Սուրպեր Կրիստալ» ընկերության տնօրենն է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
131523 դիտում
13:02 20-11-2020
Զրահապատ Ford ամենագնացով Երևանում բերման է ենթարկվել «Սուպեր կրիստալ» ընկերության տնօրեն «Յոնջլախցի Վահրամը»
138863 դիտում
14:11 14-10-2017
Արտակարգ դեպք Մասիսում. ուսուցչուհին կասկածվում է տեխնոլոգիայի դասաժամին 12-ամյա երեխային փայտով հարվածներ հասցնելու մեջ