16505 դիտում
23:09 10-03-2023
Խոշոր ավտովթար` Երևանում. բախվել են Mercedes-ն ու ЗИЛ բեռնատարը. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում՝ «Տոսկանա» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և ЗИЛ մակնիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գագիկ Ասլանյանն ու Խաչատուր Խաչատրյանը:
Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում է վարորդների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ի վարորդը դեպքի վայրը լքել է, սակայն այդ տեղեկությունը Պարեկային ծառայությունը պարզում է:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+