62676 դիտում
14:14 15-12-2022
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են Mercedes-ն ու ЗИЛ բեռնատարը․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78 կմ հատվածում Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 60-ամյա Վարազդատ Մ․-ի վարած Mercedes մակնիշի և 35-ամյա Արման Ս․-ի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի ավագ տեսուչներ Գևորգ Սիմոնյանն ու Նարեկ Ինջիգուլյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Զոհրաբ Բադոյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+