581998 դիտում
01:47 14-08-2023
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում․ բախվել են Volkswagen Crafter-ն ու ЗИЛ բեռնատարը, կա 11 զոհ, 6 վիրավոր․ օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներնն ու պարեկները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան - Գյումրի ավտոճանապարհի 90 կմ հատվածում՝ Լանջիկ գյուղի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են Volkswagen Crafter մակնիշի մարդատար և ЗИЛ մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 11 հոգի մահացել են, 6 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ` մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Արսեն Ադամյանի և Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Ա․ Գրիգորյանի գլխավորությամբ։
Օպերատիվ են գործել Գյումրու բժշկական կենտրոնի, Գյումրու շտապօգնության կայանի, Արթիկի և Անիի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, հրշեջ-փրկարարները, բժիշկներն ու Շիրակի մարզի պարեկները։
Մահացածներից մի քանիսին Volkswagen-ից դուրս են բերել փրկարարները մեծ դժվարությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, նույն ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանն ու նույն գումարտակի ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը։
Պարեկները տեղում սահմանազատել են տարածքը, և երթևեկությունը ժամանակավորապես նշված հատվածում դադարեցվել է։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Ոստիկանության Անիի բաժնիի օպերատիվ խմբերը։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արայիկ Դարբինյանի, Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ Նարեկ Մանանդյանի և մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արմեն Գրիգորյանի, Արթուր Հարությունյանի և Վոլոդյա Լոռեցյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 298+
298+