211652_close_icon
views-count36450 դիտում article-date 13:39 24-02-2023

Արտակարգ դեպք Երևանում․ Քանաքեռ ՀԷԿ-ում գտնվող թիվ 37 հիմնական դպրոցի կապիտալ վերանորոգվող մարզադահլիճի նկուղային հարկում հայտնաբերվել է զինամթերք․ երեխաները տարհանվել են․ ժամանել են ՆԳՆ ՓԾ սակրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին և ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում գործող թիվ 37 դպրոցի նկուղային հարկում կասկածելի զինամթերք է հայտնաբերվել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վահան Բաղյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Սիփան Մուրադյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ 

Այս պահին պարեկներն ու Արաբկիրի ոստիկանները սահմանազատել են տարածքը և տեղում աշխատում են ՓԾ սակրավորները։

Այս պահին սպասում են որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ռազմամթերքը  հայտնաբերվել է դպրոցը հիմնանորոգող աշխատակիցների կողմից։ 

Տեղում դպրոցի ուսուցչական կոլեկտիվը տարհանել է աշակերտներին։

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների խումբը, ովքեր հերթապահություն են կատարում նշված վայրում։ 

Ժամանել են նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանը։

Քիչ առաջ ժամանեցին Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Լիլիթ Կարապետյանի ու Ռուբեն Խաչատրյանի գլխավորությամբ։  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր