79231 դիտում
17:20 19-12-2021
Ողբերգական դեպք Երևանում. շենքի մոտ՝ նկուղային հարկում, հայտնաբերվել է տղամարդու դի. ըստ հավաքվածների՝ նա հայաստանյան հայտնի բուհերից մեկում պրոֆեսոր է եղել․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00–ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան 35 շենքի փողոցային հատվածում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:
Պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի և տարածքը սահմանազատել են:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկիանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Պապյանի գլխավորությամբ:
Այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են մինչև դեպքի վայր կժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Ժամանել է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի խումբը՝ բաժանմունքի պետ Արթուր Թազայանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 82-ամյա Ս. Հ.-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ նախկինում դասախոս է աշխատել հայաստանյան հայտնի բուհերից մեկում, պրոֆեսոր էր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15505 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35753 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց