211652_close_icon
views-count123222 դիտում article-date 20:04 01-07-2023

Ողբերգական դեպք Երևանում․ կառուցվող էլիտար շենքի նկուղային հարկում հայտնաբերվել է տղամարդու դի․ ժամանել է Արաբկիրի ոստիկանապետը․ ՖՈՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գրիբոյեդով 49 հասցում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակ, որտեղ նկուղային հարկում հայտնաբերել են տղամարդու դի։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը; 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչյա Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էմմա Արշակյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 60-ամյա Հրաչիկ Համբարձումյանն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հանկարծամահ է եղել։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «ՕՐԴ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ում։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր