27167 դիտում
13:58 19-02-2023
Ավտովթար Արագածոտնի մարզում, Ափնա գյուղում ճանապարհի մերկասառույցի պատճառով Honda-ն հայտնվել է ձորում՝ ձյան մեջ․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում 48-ամյա Ռուստամ Մ․-ն իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ափնա գյուղի վարչական տարածքում մերակասառույց ճանապարհի պատճառով դուրս է եկել երթևեկելի գուտուց և հայտնվել ձորակում, ձյան մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռուստամ Մ․-ն, նրա ուղևոր 22-ամյա Արմեն Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնություն են ցուցաբերել նրանց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային վարչության պետ Դմիտրի Պետրոսյանի, վարչության պետի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Սերգեյ Հովակիմյանն ու կրտսեր պարեկ Արթուր Սահակյանը։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա պարեկների և քաղաքացիների օգնությամբ՝ հատուկ ճոպանի միջոցով այն դուրս են բերել երթևեկելի գոտի։
Վթարի մասին Պարեկային Ծառայության Արագածոտնի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը մեկասառույցն է եղել, ու միայն վթարից հետո են ճանապարհն սպասարկող ընկերության աշխատակիցները ժամանել ու սկսկել ճանապարհը մշակել աղ ու ավազով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15514 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35765 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց