211652_close_icon

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ափնա գյուղի խաչմերուկում բախվել են բեռնատար «Volvo»-ն ու «Opel»-ը. վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, «Volvo»-ն՝ ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count26741 դիտում article-date 12:37 12-06-2025
Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ափնա գյուղի վարչական տարածքում՝ գազալցակայանի հարևանությամբ, բախվել են «Volvo» մակնիշի բեռնատարն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտպապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արպարան» բժշկական կենտրոն: 

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: 
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Գարիկ Մովսիսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի և նույն գումարտակի 2-րդ դասակի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարկեներ Արսեն Մատինյանն ու Գոռ Սենոքյանը: 
 
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ վթարի հետևանքով բեռնատարը հայտնվել է ճանապարհի մեջտեղում, ինչի համար երթևեկությունը մասամբ դժվարանցնացնելի էր դարձել:
 
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: 
 
Ըստ նախնական տեղեկութունների՝ «Opel»-ը Վանաձորից դեպի Երևան ընթանալիս է եղել, երբ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել «Volvo»-ի և մյուս տրանսպորտային միջոների վարոդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, ու բախման հետևանքով «Opel»-ը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է նաև բացառիկ տեսանյութ, թե ինչպես է «Opel»-ը դուրս գալիս հանդիպակաց և բախվում բեռնատարին։
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր