211652_close_icon
views-count38065 դիտում article-date 21:10 21-11-2023

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով Սպիտակի ոլորաններում Rav 4-ը կոտրել է ճանապարհի ցուցանակն ու գլխիվայր հայտնվել ձորում. օպերատիվ են գործել Սպիտակի փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 65-ամյա Գարեգին Մկրտչյանը իր վարած Toyota Rav 4 մակնիշի ավտոմեքենայով Սպիտակի ոլորաններում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված՝ երթևեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն և մոտ 6 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի և դասակի հրամանատար Արամ Պետրոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Մանուկյանը, Սերգեյ Հակոբյանն ու Գնել Պարանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն ու առանց այն էլ մերկասառույց ճանապարհին խցանում չլինի:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր