81038 դիտում
17:19 31-01-2020
Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. քահանան Mitsubishi-ով մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորում. նրան, կնոջն ու երեխային տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Mitsubishi մակնիշի 35 ZO 560 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում՝ քարերի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարներն ու Ապարանի հիվանդանոցի բժիշկները:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գաստյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արագածոտնի բաժնի հերթապահ խումբը:
Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Սիրակ Մինասյանն ու Թադևոս Սուքիասյանը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները վարորդի կինն ու երեխան են:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը և եթե տեղի ճանշինը, որի ղեկավարը Մարտիրոսյանն է, ժամանակին կատարեր ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքներ, ապա վթարը տեղի չէր ունենա և միայն վթարից հետո են տեղի ճանշինականները բարեհաճել ու սկսել ճանապարհին լցնել աղ ու ավազ:
Դեպքի վայրում հաավաքվածներն ասում էին, որ վարորդը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ, քահաա Տեր Տաճատն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+