211652_close_icon
views-count1243 դիտում article-date 20:48 18-02-2023

Հայաստանը և Ադրբեջանը ունեն պատմական հնարավորություն ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո հաստատելու կայուն խաղաղություն. Բլինքեն

Միացյալ Նահանգների վարչակազմը վստահ է, որ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները պատմական հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության։ Այս մասին շաբաթ օրը Մյունխենում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինqենը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը իսկապես պատմական հնարավորություն ունեն հաստատելու կայուն խաղաղություն ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո: Կողմերը կրկին կենտրոնացել են խաղաղ գործընթացի վրա, այդ թվում՝ ուղիղ բանակցությունների միջոցով, ինչպես նաև ԵՄ-ի և մեզ հետ: Միացյալ Նահանգները պատրաստ է անել ամեն ինչ՝ աջակցելու այս ջանքերին՝ լինի դա ուղղակիորեն մեր ընկերների հետ, լինի դա նման եռակողմ ձևաչափով, թե միջազգային այլ գործընկերների հետ»,- ասել է Բլինքենը:

Նա չի հստակեցրել, թե միջազգային որ գործընկերների մասին է խոսքը։

Նմանատիպ նյութեր