211652_close_icon
views-count865 դիտում article-date 09:06 21-10-2023

Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եզակի պատմական հնարավորություն է ստեղծվել․ Բայրամով. Tert.am

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկրում հավատարմագրված եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը ի թիվս այլ հարցերի քննարկել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության գործընթացի զարգացման հնարավոր հեռանկարները, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ հանդիպմանը Բայրամովը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը բազմիցս տարբեր հարթակներում բարձրացրել է «իր ինքնիշխան տարածքներում անօրինական հայկական զինված կազմավորումների առկայության հարցը» (չակերտները՝ խմբ.)։ Այս համատեքստում, Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-20-ին իրականացված «օրինական հակաահաբեկչական միջոցառումների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության համար» (չակերտները՝ խմբ.)։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը երաշխավորելու է «Ղարաբաղի շրջանի բնակիչների անվտանգությունն ու լեզվամշակութային իրավունքները» (չակերտները՝ խմբ.)։

Բայրամովը նաև հավելել է, որ «այն պահից ի վեր, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը վերականգել են իրենց անկախությունը, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եզակի պատմական հնարավորություն է ստեղծվել» (չակերտները՝ խմբ.)։

Նմանատիպ նյութեր