1303 դիտում
15:59 18-11-2023
Այսօր պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Ալեն Սիմոնյան
Մենք չենք ընկրկում դժվարությունների առաջ և Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է խաղաղության օրակարգ՝ առաջարկելով տարածաշրջանի բոլոր երկրներին կարգավորել հարաբերությունները և համագործակցել։ Հայաստանի կառավարությունն իր ժողովրդից ստացել է մանդատ` խաղաղություն բերելու և ապագա սերունդների համար խաղաղ համակեցության դարաշրջանը հնարավոր դարձնելու համար: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանում մեկնարկած ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացման արարողության ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա նաեւ նշեց. «Հենց այդ պատճառով էլ Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում և ավելորդ է ասել, որ հարևանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ: Այն բոլոր դժվարություններից հետո, որոնց միջով անցել են Հարավային Կովկասի ժողովուրդները վերջին տասնամյակներում, այսօր պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ և սահմանների ու կոմունիկացիաների բացմամբ, և առանց նախապայմանների ներգրավվել է բանակցությունների մեջ։ Ես մեծ հույս ունեմ, որ այս բանակցությունները տեսանելի ապագայում կտան ցանկալի արդյունքներ։ Մեր տարածաշրջանը խաղաղության կարիք ունի և Հայաստանի Հանրապետության տեսլականը լավագույնս արտահայտված է «Խաղաղության Խաչմերուկ» անունը կրող նախագծում, որը պետք է արտահայտվի հետվյալ կերպ. տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, ճանապարհներով և ենթակառուցվածքներով, կապված են ակտիվ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերով, կուտակել են բոլոր հարցերը դիվանագիտության և երկխոսության գործիքներով լուծելու փորձ ու ավանդույթ։
Մենք աջակցության հույս ունենք ոչ միայն տարածաշրջանային երկրներից, այլև միջազգային գործընկերներից և հանրությունից, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանն իրապես դարձնենք խաղաղության խաչմերուկ։
Հարգելի՛ հյուրեր, թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել Ձեզ մեր երկրում։ Մաղթում եմ Ձեզ արդյունավետ նիստ։ Վստահ եմ, որ այս օրերի ընթացքում այս սրահում և նրա պատերից դուրս կունենաք հաճելի շփումներ և հետաքրքիր քննարկումներ, որոնք կբխեն մեր երկրների բոլոր քաղաքացիների հետաքրքրություններից և շահերից»։

Նմանատիպ նյութեր
1173 դիտում
11:52 17-11-2022
Քերըն Դոնֆրիդը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն ունեն
862 դիտում
09:06 21-10-2023
Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եզակի պատմական հնարավորություն է ստեղծվել․ Բայրամով. Tert.am
Այս բաժնից
1198 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
838 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան