29890 դիտում
14:05 18-02-2023
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքի շենքերից մեկի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել. օպերատիվ են գործել հրշեջ փրկարարաները, պարեկները և Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 13 շենքի նկուղային հարկից ծուխ է նկատվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Աբովյանի թիվ 45 հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի երկրորոդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և հսկողություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Խաչատուր Էլոյանն ու կրտսեր պարեկ Աշոտ Բադալյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն:
Պարզվել է, որ այրվել է նկուղային հարկում կուտակված աղբը:
Հրշեջ փրկարարներն էլ ծխապատ հատվածի մոտակայքում իրականացրել են հերթապահություն:
Դեպքի մասին տեղեկանալով՝ Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդվարդ Բաբայանի հանձնարարականով ժամանել են նաև քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+