3568 դիտում
10:15 24-08-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Նուռնուսի տներից մեկի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել. մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոսոտսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի 3-րդ փողոցի 9-րդ փակուղում տուն է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված տան 2-րդ հարկում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Քաղաքացիների շնորհիվ է առաջին հերթին կանխվել կրակի տարածումը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ այրվել է Հռիփսիմե Բ.-ին պատկանող տան 2-րդ հարկի սենյակի փայտե հատակից մոտ 2 քմ տարածք, ներքնակ և անկողնային պարագաներ:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+