211652_close_icon

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի բարձրահարկ շենքերից մեկում. Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, հրշեջ-փրկարարները և ՊԾ գումարտակի հրամանատարը պարեկների հետ տարհանել են 100-ից ավելի քաղաքացու, այդ թվում՝ երեխաների ու տարեցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count8620 դիտում article-date 11:42 19-07-2025
Այսօր՝ հուլիսի 19-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ Միկրոշրջան թաղամասի 64 շենքում կրակ և ծուխ է նկատվում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և ավոսանդուղք: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար, օրվա պատասխանատու Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ: 

Դեպքի վայր է ժամանել նաև Աբովյանի քաղաքպետ Էդուարդ Բաբայանը: 
 
Քաղաքապետը, հրշեջ-փրկարարներն ու պարեկները նշված շենքից տարհանել են մոտ 100-ից ավելի բնակիչների, այդ թվում՝ երեխաների ու մեծահասակների, ապա հրշեջները մարել են 5-րդ հարկի էլեկտրական հաշվիչներում առաջացած կրակը: 

Մինչ այդ կանխելով կրակի տարածումը դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում մի քանի քաղաքացու օգնություն են ցուցաբերել, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական լարերի թույլ միացումը: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր