36166 դիտում
13:41 17-02-2023
Սկանդալ Գեղարքունիքի մարզում գործող Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատում»․ հիվանդասենյակում, ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթաներով կապված վիճակում հայտնաբերվել է 25-ամյա տղա
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 16-ին, սկանդալային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչների հետ, համատեղ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և վարույթային գործողություններ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Վարդենիսի «Նյարդահոգեբականական տուն-ինտերնատ» պետական, ոչ առևտրային կազմակերպության 1-ին բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթաներով կապված հայտնաբերել են բուժման նպատակով այնտեղ գտնվող բնակիչներից մեկին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ այդ բնակիչը 25-ամյա տղա է։ Նշված արարքը կատարելու կասկածանքով՝ Ոստիկանության Վարդենիսի բաժին են տեղափոխվել նշված տուն-ինտերնատի աշխատակիցներ՝ 52-ամյա Սևակ Գ․-ն, 68-ամյա Միքայել Կ․-ն, 48-ամյա Խանում Ա․-ն և 45-ամյա Կարեն Խ․-ն։
Նշված անձինք այնուհետև Ոստիկանության Վարդենիսի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղ էլ ՀՀ ՔրՕրի 450 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով ձերբակալվել են, որից հետո Սևակ Գ․-ն, Միքայել Կ․-ն և Խանում Ա․-ն տեղափոխվել են Ոստիկանության Վարդենիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր, իսկ Կարեն Խ․-ն Ոստիկանության Մարտունու բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կարեն Խ․-ն նշված տուն-ինտերնատի տնօրենն է, ով կասկածվում է մի քանի հիվանդների աշխատանքային շահագործման, ինչպես նաև մի շարք չարաշահումներ անելու մեջ։
Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ տնօրենին պատկանող խոզանոցում մի քանի հիվանդներ կատարում են մաքրման աշխատանքներ, ինչպես նաև՝ տնօրենի հանձնարարությամբ՝ տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն տնտեսական աշխատանքներ են կատարում հիվանդները։
Որոշ քրեորեն պատժելի արարքների մասին էլ են օպերատիվ տեղեկություններ ստացվել, կապված Կարեն Խ․-ի կողմից կատարված չարաշահումների վերաբերյալ, սակայն նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։
SHAMSHYAN.com-ը պատրաստ է խնդրի վերաբերյալ ներկայացնել նաև Կարեն Խ․-ի կարծիքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
3361 դիտում
10:59 11-04-2015
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տուն-ինտերնատում տարիներ շարունակ հիմնադրված «բեսպրիդելը» գործում է. Ժողովուրդ
5513 դիտում
21:45 01-08-2018
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը, պահեստապետն ու ավագ խոհարարը ազատվել են աշխատանքից
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)