211652_close_icon
views-count9886 դիտում article-date 21:01 27-11-2018

«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Թագուհի Թովմասյանը հանդիպում է ունեցել Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակազմի ներկայացուցիչների հետ

Այսօր ՝ նոյեմբերի 27-ին, քարոզարշավի երկրորդ օրը «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Թագուհի Թովմասյանը հանդիպում է ունեցել Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Պատգամավորի թեկնածուն նախ շնորհակալություն է հայտնել տուն-ինտերնատի աշխատակիցներին ժամանակ գտնելու և հավաքին մասնակցելու համար՝ հավելելով, որ պետական այս կառույցը աշխատատեղերի մեծ խնդիր ունեցող Վարդենիսի համար կարևոր նշանակություն ունի: Հանդիպման ընթացքում Թագուհի Թովմասյանը ներկայացրել է «Իմ քայլը» դաշինքի ծրագրի հիմնական դրույթները և Վարդենիսի տարածաշրջանի զարգացման իր մոտեցումները՝ առանձնակի կանգ առնելով աշխատավարձերի բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման վրա: Ելույթի ավարտից հետո թեկնածուն պատասխանել է տարաբնույթ հարցերի: Քարոզարշավի երկրորդ կանգառն Ակունք համայքն էր, որտեղ ևս պատգամավորի թեկնածուն ներկայացրել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը: Նա նշել է, որ ընտրությունների ավարտից հետո համատեղ աշխատանքը և հանդիպումները կրելու են ավելի ակտիվ բնույթ՝ առաձնահատուկ շեշտելով, որ պատգամավոր ընտրվելու դեպքում քաղաքացիները հնարավորությունն են ունենալու իրենց խնդիրներով ուղիղ կապվել իր հետ ՝ հայտնելով ,որ նախընտրական բուլետներում նշված է իր հեռախոսահամարը: Ակունք համայքում Թագուհի Թովմասյանն ի թիվս այլ խնդիրների,խոսել է նաև համայնքներում սպորտային և ժամանցային կենտրոնների ստեղծման անհրաժեշտության մասին: Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով:

Նմանատիպ նյութեր