5543 դիտում
21:45 01-08-2018
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը, պահեստապետն ու ավագ խոհարարը ազատվել են աշխատանքից
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության կողմից 2018թ. հուլիսի 18-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն- ինտերնատ» ՊՈԱԿ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Ըստ քննչական ենթակայության այն ուղարկվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։ Նույն օրն այն վարույթ է ընդունվել և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Հարությունյանը, նախնական համաձայնության գալով նույն ՊՈԱԿ-ի պահեստապետ Վահագն Նալբանդյանի հետ, միասին վաճառել են ՊՈԱԿ-ին մատակարարված տավարի ոսկրոտ միս և նույն կազմակերպության անասնապահական ֆերմայից ստացված կաթ, ինչից գոյացած գումարը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին:
Նախնական տվյալներով՝ կատարվածի հետևանքով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին պատճառվել է նյութական վնաս։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ տեղեկացնում է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի 2018 թվականի հուլիսի 30-ի N 19-Ա/3 հրամանի համաձայն` «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արտակ Հարությունյանի հետ կնքած ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվել է:
Աշխատանքից ազատվել են նաև հաստատության պահեստապետ Վահագն Նալբանդյանն ու ավագ խոհարար Արմինե Շաբոյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1882 դիտում
22:12 21-01-2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
1015 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
775 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն