1375 դիտում
07:50 17-11-2023
ՔՊ-ական պատգամավորը 2019 թվականին տուն է գնել. ինչ ունեցվածք ունի պատգամավորը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին ապօրինաբար լիազորություններից զրկելուց հետո հանձնաժողովի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը, որը կրթաթոշակ է ստանում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուստամ Բաքոյանը հայտարարագրել է 8 մլն 785 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 576 հազար դրամը կրթաթոշակ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
8 մլն 209 հազար դրամ Բաքոյանը աշխատանքի վարձատրություն է ստանում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Բաքոյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, որը գտնվում է Արարատի մարզի Վեդի համայնքում. այն ձեռք է բերվել 2019 թվականին։ Բնակելի տան ձեռք բերման եղանակը Բաքոյանը չի նշել։ Բաքոյանն այլ անշարժ գույք չի հայտարարագրել եւ չի հայտարարագրել նաեւ տրանսպորտային միջոց։ Բաքոյանը, սակայն, հայտարարագրում նշել է, որ 90 օրից ավելի շահագործում է մեքենա, որը փաստացի իրեն չի պատկանում, այսինքն՝ մեքենա է վարում, որն իր անունով չէ:
Նա նաեւ Ռուսաստանում մի բնակարանի հետ է առնչվում, որի մասին մամուլը գրել էր, բայց էլի ոչինչ չկա իր անունով պաշտոնապես: Բաքոյանի բանկային դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 1 մլն 185 հազար դրամ, սակայն տարեվերջին դրանք զրոյացել են։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 18 հազար ԱՄՆ դոլար եւ 23 մլն դրամ։
Բաքոյանի հայրը՝ Քուպար Բաքոյանը, հայտարարագրել է անհատական բնակելի տուն Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում։ Հոր կանխիկ դրամական միջոցները կազմել են 24 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտները կազմել են 442 հազար դրամ, որը կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Մայրը՝ Զուրբա Բաքոյանը, հայտարարագրել է նույն բնակարանը, ինչ որ որդին։
Մոր տարեկան եկամուտները կազմել են 451 հազար դրամ, որը կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Հիշեցնենք նաեւ, որ Բաքոյանը հայտնի է իր իմպուլսիվ բնավորությամբ. պարբերաբար կռիվների ու կրիմինալ պատմությունների կիզակետում է հայտնվում: Անգամ նրա քաղաքացիական կինը հրապարակավ հայտարարեց, որ պատգամավոր Բաքոյանը իրեն պարբերաբար ծեծել է եւ գումար պահանջել:

Նմանատիպ նյութեր
1408 դիտում
08:46 21-11-2023
Նարեկ Զեյնալյանը բանկում բաժնեմաս է գնել. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավորը. «Ժողովուրդ»
1855 դիտում
08:31 06-10-2023
Ինչ ունեցվածք ունի հակահայկական հայտարարություններով աչքի ընկնող ՔՊ-ական պատգամավորը. «Ժողովուրդ»
1348 դիտում
07:29 16-11-2023
ՔՊ-ական պատգամավորը հեղափոխությունից հետո մեծ ձեռքբերումների է հասել. ինչ ունեցվածք ունի Դանիելյանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»