211652_close_icon
views-count12226 դիտում article-date 18:35 27-02-2025

Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի «ՆՀՈ-ՀՐԱՉ» ՍՊԸ ավտոտեխսպասարկման կետում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. հայտարարվել է «ԲԻՍ 1». ժամանել է հրշեջների 5 մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցի թիվ 1/6 հասցեում գործող «ՆՀՈ-ՀՐԱՉ» ՍՊԸ ավտոտեխսպասարկման կետում խոշոր հրդեհ է բռնկվել: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ:
 
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Էդգար Սարիբեկյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Վանցյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը, ովքեր նույնպես մասնակցում են կրակի տարածման դեմ պայքարին: 
 
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր